Միայն թե տեսնեք՝ սիրելիից ինչ նվեր է ստացել հիվանդանոցում գտնվող, հրաշքով փրկված Թամարա Գևորգյանը (տեսանյութ, լուսանկար)

  • Jul 22, 2021

Starnews-ը տեղեկացրել է, որ օրերս դերասանուհի Թամարա Գևորգյանը 3-րդ անգամ վիրահատել է ոտքը: Դերասանուհին դեռ հիվանդանոցում է, չի մեկնաբանում իր ներկայիս վիճակը, սակայն ներկայացրել է, թե ինչ նվեր է ստացել իր սիրելիից:

«Իմ սերն ինձ սեր նվիրեց», -գրել է Թամարան՝ հրապարակելով սիրելիի կողմից ստացած շան տեսանյութը:

Նշենք, որ ավելի վաղ Թամարան ցուցադրում էր իր մատանին՝ տպավորություն ստեղծելով, որ նշանադրվել է:

Հիշեցնենք, որ նախքան 3-րդ անգամ վիրահատվելը Թամարան  գրել էր, որ հնարավոր է վիրահատությունից հետո շատ պլաններ ստիպված լինի իրականացնել անվասայլակով: Թամարան հույս էր հայտնել, որ ժամանակի ընթացքում կքայլի:

Starnews-ը նաև տեղեկացրել էր, որ Թամարան հրաշքով է փրկվել սարսափելի ավտովթարից հետո.

«Հրաշքով եմ փրկվել: Ոտքս շատ լուրջ վնասել եմ, կարելի է ասել՝ 0-ից են հավաքել, գրեթե 20 օր է՝ հիվանդանոցում եմ, սպասում են հերթական վիրահատությանը, դեռ մի քանի վիրահատություն առջևում է: Շատ լուրջ վնասվածք եմ ստացել, մի քանի կոտրվածք այդ թվում՝ արտաքին վնասվածք», –Starnews-ին ասել էր Թամարան:

Թամարան նաև հավելել էր, որ արագ չէր վարել մեքենան.

«Արագ չեմ վարել մեքենան, պարզապես կորցրել եմ կառավարումը,  նույնիսկ դեռ հստակ չէ՝ արդյո՞ք մեքենայի խնդիրն էր , թե՝ ոչ: Պարզապես պատահել է, չհասկացա՝ ինչպես եղավ: Արդեն հայտնի է, որ արագ չեմ վարել, ինքս երբեք արագ չեմ ընթանում, նույնիսկ մայրուղու վրա վարել եմ 60-70 կմ/ժ արագությամբ, շրջադարձի ժամանակ խնդիր եղավ, կորցրի մեքենայի կառավարումը»:

Մեկնաբանություն

Որոնում