Օկսի Ավդալյանն իր ոճն առանց ամաչելու թխում է Լիլիթ Հովհաննիսյանից (լուսանկար, տեսանյութ)

  • Feb 03, 2022

Երգչուհի Օկսի  Ավդալյանն օրերս ներկայացրել է «Ասա-խոսա» նոր տեսահոլովակը:

Դժվար է ասել, թե ինչպես է նրան հաջողվել ընդամենը 5 օրում 1 միլիոն դիտում գրանցել. հուսանք՝ այս տեսահոլովակը միայն Աֆրիկայում չեն դիտել (հասկացողը կհասկանա):

Դիտումների մասին չէ, սակայն որ ցանկանում ենք խոսել:  Մեր աչքից չի վրիպել, որ Օկսին այս տեսահոլովակի միջոցով կրկնօրինակում է Լիլիթ Հովհաննիսյանին:

Գունավոր կեղծամներ, որոնք Լիլիթը կրում էր հղիության ընթացքում, ոճի, մասնավորապես՝ Լիլիթի հայտնի կոմբինիզոնի կրկնօրինակում…

Լիլիթի պես Օկսին էլ է նախընտրել տեսահոլովակը նկարահանել արտերկրում, չմոռանանք, որ մի շրջան Լիլիթի գրեթե բոլոր տեսահոլովակները Հայաստանից դուրս էին նկարահանվում:

Ընդհանուր առմամբ, նման է  նաեւ երգելու ձեւը:

Օկսի ջան, արդար եղիր եւ խոստովանիր, որ ոչ թե կրեատիվ ես գտնվել, այլ ուղղակի օգտագործել ես Լիլիթի ստեղծած ոճը…

Ձեր միակ նմանությունն այն է, որ  երկուսդ էլ արագ դիտումներ եք գրանցում, սակայն արդար լինելու համար պետք է փաստենք, որ Լիլիթի երգերն ամեն հարդուկից լսելի հիթեր էին դառնում:

Մեկնաբանություն

Որոնում