Վախ, լեգենդս, հայր էիր մեզ համար… Հայ հայտնիները չեն համակերպվում Արթուր Գրիգորյանի մահվան հետ (տեսանյութ)

  • Feb 04, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ 63 տարեկան հասակում մահացել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը:

Ստորև ներկայացնում ենք, թե ինչ գրառումներ են անում հայ հայտնիներն այս կորստից հետո:

«Վախ, իմ Լեգենդ: Հոգիդ մնա լույսի մեջ»,-գրել է Սարոն:

Քրիստինե Պեպելյանը լուսանկար է հրապարակել եւ դրան կիգ գրել է.

«Բարի ճանապարհ, Մաեստրո»:

Գարիկ Պապոյանը գրել է.

«Գրիգորիչ ջան..
Ուղեկից, ուսուցիչ, մեծ ընկեր..

Երբ ինձ մոտ ամեն ինչ նոր էր սկսվում, ես լարված սպասում էի իմ հերթին, որ Ձեր ձեռքը սեղմեմ.. ես էդ ժամանակ չգիտեի, որ իմ ձեռքը դուք էլ երբեք բաց չէիք թողնելու..

Գնաք խաղաղությամբ…»:

Զարուհի Բաբայանը ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.

«Իմ թանկ, իմ հարազատ, իմ կարևոր… Հանգչիր խաղաղությամբ: Հոգիդ լույսերի մեջ մնա»:

Էրիկը լուսանկար է հրապարակել:

Արսեն Սաֆարյանը նույնպես գրառում է արել.

«…Դու հայր էիր շատերիս համար, իսկական ուսուցիչ, մի ամբողջ էպոխա, ճաշակ ու թռիչք…
Արցախի ցավով, քո Շուշիից անհանգիստ գնացիր։
Դու բոլորիս Գրիգորիչն ես, դու իմն ես մնալու միշտ։
Հոգիդ լույսերի մեջ լինի…»:

Անահիտ Սիմոնյանը նույնպես անդրադարձել է մաեստրոյի կորստին:

Հռիփսիմե Հակոբյանը գրել է.

«Գրիգորիչս, Լեգենդս»:

Մարի Ավանեսյանը լուսանկար է հրապարակել՝ գրելով հետևյալը.

«Ինքն էլ գնաց… Իմ հարազատ ու անչափ սիրելի մարդ.. Իմ Գրիգորիչ…»:

Վլադիր Արումանյանը նույնպես գրառում է արել:

«Անչափ մեծ վշտով տեղեկացա, որ կյանքից վաղաժամ հեռացավ Հայաստանի մշակութային կյանքում անգնահատելի հետք թողած և անձամբ իմ կյանքում կարևոր տեղ զբաղեցնող Մաեստրոն` մեր բոլորիս կողմից այդքան սիրված Արթուր Գրիգորիչը։ Գրիգորիչ ջան, լույսերի մեջ մնաս…

Լեգենդները չեն մահանում!!!»:

Արամ Mp3-ն էլ հուզիչ գրառմամբ է հանդես եկել.

«Իր երկրի և երգի անվերջ նվիրյալը: Խորհուրդներիդ պակասը միշտ զգալու եմ Գրիգորիչ Ջան:
Հանգչիր խաղաղությումբ Մեծ Հայ՝
Մաեստրո Արթուր Գրիգորյան»:

Մեկնաբանություն

Որոնում