Սոնա Ռուբենյանն Արթուր Գրիգորյանի հետ բացառիկ լուսանկարներ է հրապարակել (տեսանյութ)

  • Feb 04, 2022

Սոնա Ռուբենյանն Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներ է հրապարակել.

«Աստված հոգիդ լույսերի մեջ պահի Արթուր Գրիգորիչ ջան(

Մարդ՝ ով ինձ համար բացեց մեծ ու կախարդական երաժշտության դուռը ու ընդունեց իր սրտի տուն՝ Երգի Պետական Թատրոն: 5 տարեկան էի, երբ ձեռքս բռնեց ու առաջին անգամ օգնեց բեմ բարձրանալ, երգել, լսել ու սիրել ճիշտ երաժշտությունն ու ամենակարևորը հավատրիմ մնալ կյանքում որդեգրած լավագույն սկզբունքներին…

Շնորհակալ եմ, որ Ձեր օրինակով ցույց տվեցիք ինչպես կարելի է լինել լավ երաժիշտ, լավ մարդ ու լավ հայ…»:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 4-ին, 63 տարեկան հասակում մահացել է Արթուր Գրիգորյանը:

Մեկնաբանություն

Որոնում