Ի հիշատական Արթուր Գրիգորյանի՝ Լոս Անջելեսում հոգեհանգիստ է տեղի ունենալու. հայտնի է օրը (տեսանյութ)

  • Feb 05, 2022

Լոս Անջելեսում փետրվարի 6-ին կմատուցվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի:

Այս մասին գրում է երգիչ Արման Մարգարյանը:

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ 63 տարեկան հասակում երեկ՝ փետրվարի 4-ին, մահացել է Արթուր Գրիգորյանը:

Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 5-ին՝ ժամը 17:00-20:00, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-13:00-ը, նույն վայրից:

 

Մեկնաբանություն

Որոնում