Ով է Արթուր Գրիգորյանի կինը. ինչ հուզիչ բաներ էր պատմում նրա մասին (տեսանյութ)

  • Feb 05, 2022

Արթուր Գրիգորյանը նշում էր, որ ինքը երջանիկ է, քանի որ իր բախտը բերել է նաև ընտանիքի հարցում.

«Ընտանիքը պետք է ամեն ինչից վեր լինի, շատ դժվար է արվեստագետ լինել և ընտանիք ունենալ: Ընդ որում՝ լավ ընտանիք ունենալ, բայց այս հարցում էլ եմ երջանիկ: Ես միայն ինձնից եմ դժգոհ՝ իմ առողջությունից: Մնացածն ամեն ինչ ճիշտ ստացվել է»:

Արթուր Գրիգորյանի կինն Իրինա Մկրտչյանն է: Նա բժշկուհի է: Նրանք միասին էին 38 տարի: Համադասարանցիներ են եղել:

«Պետք չէ ուղղակի ինչ-որ խոսքեր ասել, պետք չէ ուղղակի ծաղիկներ նվիրել: Մի օչր Ղարաբաղից վերադառնում էի Երևան, Վայքում կանգ առա ու դաշտային ծաղիկներ հավաքեցի կնոջս համար:

Դա նրա համար ավելի թանկ էր, քան եթե որևէ հայտնի ֆիրմային ծաղկեփունւ գնեիք»,-մի առիթով պատմել Արթուր Գրիգորյանը:

Նրանք երկու երեխա ունեն՝ որդի և դուստր: Վերջինս Մանե Գրիգորյանն է, ով հաղորդավարուհի է:

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին 63 տարեկան հասակում մահացել է Արթուր Գրիգորյանը:

Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 5-ին՝ ժամը 17:00-20:00, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-13:00-ը, նույն վայրից:

Մեկնաբանություն

Որոնում