Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները (տեսանյութ)

  • Feb 05, 2022

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները։

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին 63 տարեկան հասակում մահացել է Արթուր Գրիգորյանը:

Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 5-ին՝ ժամը 17:00-20:00, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-13:00-ը, նույն վայրից:

Մեկնաբանություն

Որոնում