Որբացանք, չկա այդպիսի նվիրյալ մեր մեջ. Միքայել Պողոսյան (տեսանյութ)

  • Feb 05, 2022

Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենում ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգստյան արարողությունը:

Միքայել Պողոսյանը խոսել է Արթուր Գրիգորյանի մասին՝ նշելով.

«Մարդու համակարգը, երևի, ինչ-որ չափ ունի ցավի ու կորուստների, բայց պարզվում է, որ մարդ չնայած ոչ մի բանի՝ պետք է ապրի, պետք է արարի՝ այն, ինչ անում էր Գրիգորիչը, մինչև վերջին պահը:

Այնքան սեր,  ինչքան եղել է նրա մեջ, նրա հայրենիքի, նրա գործի մեջ, չկա տենց նվիրյալ մեր մեջ, երևի՝ հատուկենտ են:
Մեղեդիները չեն կարող մոռացվել, նա ամեն մի նոտան գրել է ցավով, սրտով,  դրա համար դարձել է բոլորինս:

Այն երաժշտությունը, որ իր մեջ կար, նա մինչև վերջ չվերծանեց,  ու մենք որբացանք: Եկեք փայփայենք իրար»:

Մեկնաբանություն

Որոնում