Անահիտ Սիմոնյանը՝ առաջին անգամ պատմել է, թե Արմանին մեծացնելու հարցում ֆինանսապես ով է օգնում իրեն (լուսանկար, տեսանյութ)

  • Feb 09, 2022

Անահիտ Սիմոնյանն օրերս հարց ու պատասխանել էր կազմակերպել ինստագրամյան իր էջում:

Նա անկեղծացել էր՝ նշելով, շատերն են հետաքրքրվում՝ արդո՞ք իրենց որեւէ մեկն օգնում է, թե՞ ոչ:

Անահիտի խոսքով՝ Արմանի բոլոր ծախսերն ինքը միայնակ է հոգում:

Երգչուհին խնդրել է այլեւս նման հարցադրումներ չանել, նաեւ հավելել է, որ իր երեխայի ծախսերն որեւէ մեկը չպետք է հոգա, դա իր պարտականությունն է:

Անահիտը հույս է հայտնել, որ այսքանով թեման փակված կլինի:

Ավելի վաղ Անահիտը նաեւ խոստովանել էր, որ առանց Հայկոյի դժվար է Արմանին խնամելը.

«Շատ դժվար է…Արմանը դեռահասության անցումային տարիքում է: Եվ նրան, եւ ինձ երբեմն շատ դժվար է: Տրամադրության տատանումներ, պոռթկումներ, կամակորություններ եւ այլ նմանատիպ բաներ են լինում:

Տղամարդու՝ հոր թիկունքի, ուշադրության, խորհրդի մեծ պակաս կա…Երբեմն արցունքներ են լինում, բայց հաշվի առնելով, թե որքան մեծ ցավ է նա ապրել՝ փորձում եմ լինել հասկացող մայր…

Հետագայում ավելի բարդ է լինելու, բայց Աստված մեզ պահապան»,-գրել էր Անահիտը:

Մեկնաբանություն

Որոնում