Ինձ ասաց՝ դու ոչ առաջինն ես, ոչ վերջինը. քչերը գիտեն, որ Սիլվա Հակոբյանն ու նրա ամուսինը խնդիրներ են ունեցել իրար հետ (տեսանյութ)

  • Jul 23, 2021

Սիլվա Հակոբյանն ու նրա ամուսինը՝ Նորայր Մանուկյանն ամուսնացած են արդեն 4 տարի: Նրանց դուստրը՝ Միլան, կարելի է ասել՝ համացանցի ամենահայտնի փոքրիկներից է:

Սիլվան հաճախակի է ընտանեկան լուսանկարներ ու սթորիներ հրապարակում և մշապես բարձրաձայնում է այն մասին, որ ինքը երջանիկ է, ինչը, վստահաբար, ակնհայտ փաստ է: Սակայն քչերը գիտեն, որ ժամանակին Սիլվայի և ամուսնու հարաբերություններում բավական բարդ փուլ է եղել, ինչի մասին խոստովանել է նաև երգչուհին:

Սիլվայի խոսքով՝ հետծննդաբերական դեպրեսիա է ունեցել:

«Այդ շրջանում ես անմտորեն շատերին եմ վիրավորել: Ամենաշատը հարվածիս տակ ամուսինսս էր գտնվում, որովհետև այդ առումով ամենաշատ բեռն իր վրա էր: Նա համբերատար տանում էր իմ յուրաքանչյուր քմահաճույքը, իմ նյարդային պահը: Տղամարդ էր, պոռթկում լինում էր, բայց ինքը կարողացավ այդ ամնը պատվով տանել: Այդ շրջանն ինձ մոտ մոտ 4 ամիս տևեց: Իհարկե, եղել են նաև բարդ փուլեր: Հիշում եմ, որ մի անգամ, երբ ինձ մոտ հերթական նյարդային պահն էր, նա ինձ ասաց՝ դու ոչ առաջինն ես, ոչ վերջինը, բոլորն էլ անցնում են դրա միջով, քեզ հավաքիր»,- իր հարցազրույցներից մեկում անկեղծացել է Սիլվան: Երգչուհու խոսքով՝ իր և ամուսնու հարաբերություններում շատ լարված պահեր են եղել «Անիմաստ թեմաների շուրջ տաքացած խոսակցություններ էին լինում, բայց ընտանիք է, ամեն ինչ էլ կարող է լինել: Ուղղակի պետք է կարողանաս ընդհանուր լեզուգտնել քո կողակցի հետ, մի կողմ թողնես քո հպարտությունն ու ամբիցիաները, որպեսզի այդ խոսակցությունները պակասեն»:

Սիլվան անկեղծ խոստովանել է նաև, որ եղել է պահ, երբ իր ու ամուսնու հարաբերությունները մտել են փակուղի, սակայն այդ դեպքում իրենց փրկել է սերը:

Մեկնաբանություն

Որոնում