Բաժանությունը լավ բան չէ. Սարգիս Գրիգորյանի անսպասելի գրառումը (տեսանյութ)

  • Jul 23, 2021

Starnews-ն օրերս գրել էր այն մասին, որ ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Սարգիս և Մանո Գրիգորյանների կյանքում եղել է շրջան, երբ բաժանման եզրին են եղել: Ավելին՝ Մանոն նույնիսկ ամեն բան օրենքի սահմաններում կարգավորելու ցանկություն է ունեցել:

Մենք հստակ նշել էինք, որ խոսքն այս շրջանի մասին չէ, այլ տարիներ առաջ, երբ նրանք դեռ Հայաստանում էին՝ ընդգծելով, որ իր սերը հրապարակավ ցույց տվող Սարգիսի անձնական կյանքում էլ լինում են խնդիրներ, թեպետ հանրությանը Սարգիսը սիրում է անդադար ներկայացնել իր անսահման սերը կնոջ հանդեպ:

Նշենք, որ ներկայումս ամերիկաբնակ Սարգիսն անդրադարձել է այս թեմային՝ ինչպես սպասելի էր՝հերքելով այդ տեղեկությունը, չնայած որ Սարգիսը նշել էր, որ շատերը կարծել էին, որ խոսքն այս շրջանի մասին է: Ըստ դերասանի՝ շատերը պարզապես ոգևորվել էին տվյալ լուրից: Նա մասնավորապես գրել էր հետևյալը.

«Դա չի ցավը` ողբերգությունը նրանում է, որ քոմենթ գրողների մեծ մասը` իսկ նրանք բավականին շատ են, հրճվում են այդ լուրից, ուրախանում ու գոհունակության խոսքեր հնչեցնում:Այ սա է սարսափելին:Բաժանությունը լավ բան չի ու բանական մարդը չի կարող հրճվել ու գոհանալ նմանատիպ լուրերից:Ցավում եմ, որ դեգրադացումը հասել է կենդանական մակարդակի, ցավում եմ, որ հայ մարդը կարող է հայ մարդու տխրության վրա հրճվել:Խղճացեք ձեզ` մի կորցրեք մարդկայինը, իսկ մարդկայինը նախ և առաջ սիրելն է, կարեկցելը, ներելն, ու անհանգստանալը:
Հ.Գ. Իսկ մեզ մոտ ամեն ինչ լավ է ու լավ կլինի, որովհետև մենք ուզում ենք, որ լավ լինի»:

Հավելենք, որ Սարգիսը բազմիցս խոստովանել է, որ բարդ բնավորություն ունի, ինչը հաստատել է նաև Մանոն: Ավելին՝ Սարգիսը նշել է նաև, որ առաջին կնոջ վրա ձեռք է բարձրացրել:

Մեկնաբանություն

Որոնում