Արթուր Գրիգորյանի՝ Հասմիկ Կարապետյանի հետ չխոսելու, Անահիտ Սիմոնյանի՝ Հայկոյից հետո հոգեպես մահանալու եւ Արմանին միայնակ մեծացնելու դժվարությունների, Յանայի եւ Սուրենի ամուսնալուծության մանրամասների, 34 տարեկան, սակայն 27 տարեկան ներկայացող Լյուսիի ստի մասին. շաբաթվա աստղային ամփոփումը

  • Feb 12, 2022

Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ երգահան Արթուր Գրիգորյանը վերջին տարիներին չէր ցանկանում շփվել Հասմիկ Կարապետյանի հետ:

Ըստ լուրերի՝ պատճառը քաղաքական տարբեր հայացքներն էին:

Հասմիկը շփման եզրեր էր փնտրում, սակայն Արթուր Գրիգորյանը չէր ցանկանում:

Նշենք, որ երգահանի մահից հետո Հասմիկը գրառում էր արել. «Ախխխ Արթուր Գրիգորյեվիչ ջան…Դու հայր էիր շատերիս համար:Հոգիդ լույսերի մեջ հավերժ մնա»:

Մանե Գրիգորյանն էլ հոր մահից հետո այս շաբաթ խախտել էր լռությունը:

Նա հրապարակել էր հոր հետ լուսանկար եւ դրան կից պարզապես գրել էր. «Պապաս»:

Անահիտ Սիմոնյանն էլ այս շաբաթ անկեղծացել էր:

Նա ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան էր կազմակերպել:

Հետեւորդներից մեկը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք կարոտում է Հայկոյին:

Անահիտը պատասխանել է լուսանկար տեղադրելով, որում հետեւյալ գրառումն է.

«Նա ոչ մեկին չէր ցույց տալիս իր հոգու ցավը: Այն նույն ուժեղ աղջիկը, ով բոլորին ժպտում էր, իրականում հոգեպես դանդաղ մահանում էր»:

Նա անկեղծացել էր,  որ առանց Հայկոյի իրեն դժվար է տրվում նաեւ որդուն միայնակ խնամելը.

«Շատ դժվար է…Արմանը դեռահասության անցումային տարիքում է: Եվ նրան, եւ ինձ երբեմն շատ դժվար է: Տրամադրության տատանումներ, պոռթկումներ, կամակորություններ եւ այլ նմանատիպ բաներ են լինում:

Տղամարդու՝ հոր թիկունքի, ուշադրության, խորհրդի մեծ պակաս կա…Երբեմն արցունքներ են լինում, բայց հաշվի առնելով, թե որքան մեծ ցավ է նա ապրել՝ փորձում եմ լինել հասկացող մայր…

Հետագայում ավելի բարդ է լինելու, բայց Աստված մեզ պահապան»,-գրել էր Անահիտը:

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Սուրեն Փահլևանյան և Յանա Դանիելյան հաղորդավարական զույգն ամուսնալուծվել են: Լուրի իսկությունը ճշտելու համար Armady.am-ը կապ էր հաստատել Յանայի հետ.

«Տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ես միայն կհաստատեմ, բայց ավել բան ասել այլևս չեմ ցանկանում»,-նշել էր Յանան:

Այս շաբաթ բացահայտեցինք մոդել Լյուսի Հայրապետյանի սուտը:

Starnews-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ օրեր առաջ սկանդալային մոդել Լյուսի Հայրապետյանի ծնունդն էր:

Ըստ մոդելի՝ ինքը 27 տարեկան էր դառնում:

Պարզապես մասնավոր զրույցներում Լյուսին չէր թաքցնում, որ 30-անց է,  ավելին՝ մի շրջան նաեւ խոստովանում էր, որ սիրելին փոքր է իրենից,  դրա համար չի ցանկանում հրապարակավ նշել, թե քանի տարեկան է:

Ընդ որում՝ մենք գտել ենք հրապարակում, որտեղ այդ շրջանում հեղինակավոր El.am-ը հստակ նշել է նրա ծննդյան տարեթիվը:

Ստացվում է, որ Լյուսին դարձել է 34 տարեկան:

Ի դեպ, քրոջ ծնունդն էլ շնորհավորելիս՝ Լյուսին մոռացել էր  եւ գրել էր հետեւյալը. «Շնորհակալ եմ, որ հենց մեզ ընտրեցիր ուղիղ 30 տարի է առաջ»:

Հիշեցնենք, որ Լյուսիի քույրը նրանից փոքր է:

Starnews-ը մաղթում է Ձեզ հիանալի հանգստյան օրեր և առաջարկում են գալիք շաբաթ հետևել աստղային նորություններին հենց մեր շնորհիվ:

 

 

 

 

 

Մեկնաբանություն

Որոնում