Հայկական քաղաք Ալավերդի․ Երկրաշարժից հետո առաջին կադրերը (լուսանկար, տեսանյութ)

  • Feb 13, 2022

Այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով կան մասնակի փլուզումներ:

Արդեն համացանցում տարածվում են լուսանկարներ` հետեւանքների մասին:

Սույն լուսանկարում Ալավերդին է` երկրաշարժից հետո:

Հիշեցնենք, որ այսօր  Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, որի ցնցումները զգացվել են նաև Երևանում:

Շիրակի մարզի մի քանի գյուղեր էլ հոսանքազրկվել են: Հոսանքազրկումներ են եղել նաև Գյումրիի որոշ թաղամասերում։ Քաղաքացիները վախից դուրս են եկել շենքերից։

Ներկայացնում ենք պաշտոնական հաղորդագրությունը.
Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

 

Մեկնաբանություն

Որոնում