Նառայի դուստրը երկրաշարժի պահին լինելով 17-րդ հարկում եւ 2 երեխա ունենալով՝ Ինստագրամի համար սթորի էր անում (լուսանկար, տեսանյութ)

  • Feb 14, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ փետրվարի 13-ին Հայաստանում երկրաշարժ էր տեղի ունեցել, որի ցնցումները զգացվել էին նաև Երևանում:

Շիրակի մարզի մի քանի գյուղեր էլ հոսանքազրկվել էին:

Հոսանքազրկումներ էին եղել նաև Գյումրիի որոշ թաղամասերում։ Քաղաքացիները վախից դուրս էին եկել շենքերից։

Պարզվում է, որ երկու երեխաների մայր Էլեոնորայի համար, ով երգչուհի Նառայի դուստրն է, ավելի կարեւոր էր այդ պահին սթորի տեղադրելը:

Բնակվելով 17-րդ հարկում՝ Էլեոնորան երեխաների կողքին լինելու փոխարեն, ջահն էր լուսանկարել, որպեսզի իր տեսածն ու զգացածն ավելի պատկերավոր լիներ:

Տպավորություն է, որ երկրաշարժը միայն Էլեոնորան էր զգացել եւ անպայման ցանկանում էր կիսվել հետեւորդների հետ, հակառակ դեպքում՝  մարդիկ անտեղյակ էին մնալու:

Շնորհակալ ենք, էլեոնորա ջան, անձնվեր աշխատանք եք կատարում:

Մեկնաբանություն

Որոնում