Մաշին ասել են, որ իրեն աղջիկ է սիրահարվել. կապշեք, երբ տեսնեք, ինչպես է պատասխանել… Բլոգերն ակնարկե՞լ է, որ դեմ չէ (լուսանկար, տեսանյութ)

  • Feb 17, 2022

Բլոգեր Մաշը սկանդալային գրառում է արել:

Նա ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան էր կազմակերպել, որի շրջանակներում իրեն հարցրել էին, թե ինչպես կվերաբերեր այն փաստին, եթե իրեն սիրահարվեր հարուստ և գեղեցիկ աղջիկ:

Մաշը պատասխանել է հետևյալ ձևով.  «Սիրո՞ւն ա»:

Հավելենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ Մաշին և երգիչ, դերասան Գոշին սիրավեպ են վերագրում:Նրանք դա երբեք չեն հաստատում, սակայն նրանց հաճախ կարելի է միասին տեսնել  տարբեր ժամանցի վայրերում: Մաշը և Գոշը նաև համատեղ նախագծերով են հանդես գալիս, չնայած դրան՝ անձնական լուսանկարներ չեն հրապարակում:

Մաշը և Գոշը միասին  հաճախ նաև իրենց հանգիստն էին միասին վայելում, այդ թվում՝ նաև արտերկրում: Այն, որ նրանք միասին էին նույն վայրում, պարզ էր դառնում նրանց լուսանկարներից:

Միասին էին նաև անցկացրել Գոշի ծնունդը, ինչը բացահայտել էր Starnews-ը:

Տվյալ թեման բավական մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում:

Ուշագրավն է այն է, որ ներկայումս նրանց այլևս միասին հազվադեպ կարելի է տեսնել, Մաշն էլ Ամանորը նախընտրել էր անցկացնել ընկերուհու հետ Եգիպտոսում: Մինչ այդ էլ Մոսկվայում էր. Գոշը կամ թաքնվել էր, կամ պարզապես նրա հետ չէր:

 

Մեկնաբանություն

Որոնում