Լիլիթ Կարպետյանը սեքսուալ լուսանկար է հրապարակել. տեսեք՝ որ հայ հայտնի տղամարդիկ են մեկնաբանել այն. ի՞նչ են գրել (տեսանյութ)

  • Feb 18, 2022

90-ականների ամենակրքոտ երգչուհիներից մեկը՝ Լիլիթ Կարապետյանը, այսօր էլ փորձում է լինել նույնքան սեքսուալ:

Նա հերթական գրավիչ լուսանկարն է հրապարակել, որն անտարբեր չի թողել հայ հայտնի տղամարդկանց, մասնավորապես՝ Անդրանիկ Հարությունյանին եւ Սպիտակցի Հայկոյին:

Starnews-ի աչքից չի վրիպել, որ նրանք մեկնաբանություններ են թողել:

Հավելենք, որ Լիլիթ Կարապետյանը բավական փակ է պահում իր անձնական կյանքը: Հայտնի է միայն, որ նա մի շրջան տանիք էր կիսում Դավիթ Թուջարյանի հետ, ումից էլ որդի է ունեցել:

Լիլիթը տարբեր հարցազրույցներում խոստովանում է, որ որդին չի շփվում հոր հետ:

Հարցազրույցներից մեկում Լիլիթը նշել էր նաև, որ տղան առողջական խնդիրներ ունի, սակայն ինքն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի որդին առողջանա:  Լիլիթը նաև նշել էր, որ իր և Դավիթ Թուջարյանի հարաբերություններն ավարտվել էին, քանի որ վերջինս չէր համակերպվել իր մասնագիտական գործունեության հետ:

Ավելին՝ Լիլիթը խոստովանել է, որ այնպիսի  մի դեպք էր եղել, որից հետո իր որդին չէր ցանկացել հոր հետ շփվել, Լիլիթի խոսքով՝ երեխան պարզապես կորցրել է հոր հետ շփվելու ցանկությունը: Լիլիթը վստահեցնում է, որ Դավիթը չի էլ փորձում շփման եզրեր գտնել, միայն ժամանակ առ ժամանակ ընդհանուր ընկերներին հայտնում է, որ տղային տեսնելու ցանկություն ունի: Լիլիթը վստահեցնում է, որ որդուն չի խոչընդոտելու հոր հետ շփվել, թողնելու է, որ տղան ինքը որոշում կայացնի:

Նշենք, որ Դավիթ Թուջարյանն ամուսնացած է, երկրորդ կնոջից ունի 3 երեխա: Դավիթի խոսքով՝ ինքը շփվում է Կարենի հետ, ավելին՝ իր բոլոր երեխաները ժամանակ առ ժամանակ հանդիպում են:

 

Մեկնաբանություն

Որոնում