Exclusive. Լիկա Սալմանյանն ավտովթարի է ենթարկվել. դերասանուհին մեկնաբանում է կատարվածը (լուսանկար, տեսանյութ)

  • Feb 20, 2022

Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Երկու մեքենաներ Արշակունյաց պողոտայում բախվել են, որոնցից մեկի վարորդը դերասանուհի Լիկա Սալմանյանն է:

Starnews-ը զրուցել է դերասանուհու հետ: Վերջինս բացառիկ մանրամասներ է ներկայացրել:

«Ավտովթարը տեղի է ունեցել ոչ իմ մեղավորությամբ:

Անցորդին զիջելու համար կանգնել էի անցումի մոտ: Մեկ այլ մեքենան եկել եւ հարվածել է մեքենայիս: Մեր մեքենան հարվածից մի քանի մետր այն կողմ է գնացել»,-ասաց Լիկան:

Նա նշեց, որ արդեն տանն է, իր հետ ամեն բան լավ է, սակայն գլխի հատվածում հարված է ստացել:

Լիկան նաեւ հավելեց, որ մյուս մեքենայի վարորդը եւ մեքենայում գտնվող երեխան հոսպիտալացվել են:

Starnews-ն առողջություն է մաղթում դերասանուհուն եւ վթարից տուժածներին:

Մեկնաբանություն

Որոնում