Տիգրան Մնացականյանի որդին զորակոչվեց բանակ. միայն թե տեսնեք՝ ինչպես է նրան ճանապարհել դերասանի՝ իրենից 21 տարով փոքր կինը (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 24, 2021

 

Դերասան Տիգրան Մնացականյանի որդին՝ Ռոբերտը, զորակոչվեց բանակ: Դերասանը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է որդուն ճանապարհում:

Ուշագրավն այն է, որ օրեր առաջ Տիգրան Մնացականյանի 2-րդ կինը՝ Մարիամ Հովհաննիսյանը, սոցցանցի իր էջում հրապարակել էր Ռոբերտի՝ պարտադիր զինվորական ծառայության մեկնելո ծանուցման լուսանկարն ու նշել, որ Ռոբերտն արդեն այդքան մեծ է, և այնպիսի ծնողական ջերմությամբ էր դա գրել՝ կարծես թե մոռանալով, որ իր և Ռոբերտի տարիքային տարբերությունը շատ մեծ չէ:

Հիշեցնենք, որ Մարիամ Հովհաննիսյանը Տիգրան Մնացականյանի 2-րդ կինն է և նրանից փոքր է 21 տարով: Հիշեցնենք, որ Տիգրան Մնացականյանի անձնական կյանքը 2017թ-ին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, երբ Տիգրանը հայտարարեց, որ ինքն ու կինը՝ Լիանան, ամուսնալուծվել են և ինքը պատրաստվում է ամուսնանալ իրենից 21 տարով փոքր Մարիամի հետ։

Մարիամն ու Տիգրանն ամուսնացան 2019 թվականին: Զույգն ունի որդի՝ Մարկը: Հավելենք նաև, որ վերջի շրջանում ակտիվ է համացանցում, ամուսնու հետ սկսել է միջոցառումներ վարել, իսկ ամառային այս օրերին բավական համարձակ լուսանկարներ է հրապարակում:

Մեկնաբանություն

Որոնում