Դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանը Asekose.am-ի CV հաղորդման հյուրն էր:
Դերասանուհին պատասխանել է այն դիտարկմանը, որ իր բոլոր հարցազրույցներում ինքը տպավորություն է թողնում, որ գրեթե ատում է տղամարդկանց:
Նա նշել է, որ իր կտրուկ պատասխանները հումորային են, ապա խոստովանել է, որ եղել է դեպք, երբ իրեն լեսբուհի են անվանել:
«Երբ ասել էի, որ չեմ գտել իմ միակին, եւ տղաներն ինձ ձանձրացնում են, տեսանյութին կից գրել էին, որ ես, երեւի, սեռական այլ կողմնորոշում ունեմ»:
Հավելենք, որ հաղորդման շրջանակներում նա նաեւ խոստովանել է, որ իր կյանքում եղել է շրջան, երբ մտածել է ինքնասպանություն գործելու մասին: Ըստ Հռիփսիմեի՝ այդ շրջանում պարփակված էր, չէր կարողանում շփվել մարդկանց հետ:
Հռիփսիմեն խոստովանել է, որ այդ ծանր փուլը պայմանավորված էր այն բանով, որ Թատերական ինստիտում իրեն բոլորը վատ էին վերաբերվում՝ թե տղաները, թե աղջիկները:
Դերասանուհու խոսքով՝ ծաղրում էին իրեն, նույնիսկ պայուսակի մեջ ծխախոտի մնացորդներ էին գցում:
Նա ինքն իրեն նմանեցնում է «Մալենա» ֆիլմի հերոսուհուն, ում մասին բոլորը բամբասում էին և չէին շփվում: