Թուրքիայում բնակվող եւ Ստամբուլում նոր բնակարան գնած դերասանուհի Մարիամ Մելիքյանը զայրացել է:
Ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ նա ինստագրամյան սթորիի միջոցով գրառում է արել՝ գրելով հետեւյալը.
«Երբ որ մեզ մոտ էր պատերազմ, նրանք լուռ հետեւում էին, ոմանք էլ թշնամու կողքին հպարտ կանգնած էին… Էնպես որ հիմա կուռկուռի ձագ կերպարով խղճահարություն թող չարթնացնեն»:
Լավ, Մարիամ ջան, հրաշալի դատապարտում ես աշխարհի լռությունը, մեղադրում, որ լուռ կագնել էին թշնամու կողքին, կներես, իհարկե, բայց մեկ հարց ունենք՝ Ստամբուլը որտե՞ղ է գտնվում: Հա, մոռացել էինք, չէ՞ որ Ֆրանսիայում էր, դու էլ հենց Փարիզի կողքին ես բնակարան գնել եւ վերանորոգում ես այն, հարկեր էլ վճարում ես մեր բարեկամ երկրին:
Կեցցես, շարունակիր քննադատել մեր իրական թշնամիներին: