Նախկինում դերասանուհի, ներկայումս գործարար եւ բլոգեր Աստղիկ Ալավերդյանն օրերս ինստագրամյան հարթակում հարց ու պատասխաներ էր կազմակերպել, որի շրջանակներում խոսել էր իր եւ սկեսուրի հարաբերությունների մասին:
Աստղիկը նշել է, որ ինքը եւ սկեսուրը քաղաքակիրթ հարաբերություններ ունեն:
Ըստ Աստղիկի՝ իրեն շատ սիրում էր Նարբեի հայրը, սակայն նա մահացել է:
Հավելենք, որ ըստ ասեկոսեների՝ Նարբե Պողոսյանի ծնողները երկար ժամանակ դեմ էին Աստղիկին, ինչն էլ դարձել էր նրանց տեւական բաժանման պատճառը:
Նրանք միավորվել էին միայն Նարբեի հոր մահից հետո:
Հավելենք, որ Աստղիկը հարցազրույցներից մեկում չի թաքցրել, որ ինքը եւ Նարբեն իսկապես խնդիրներ են ունեցել:
Աստղիկը հաստատել էր, որ տեւական ժամանակ ամուտնալուծված էին: