Գոռ Եփրեմյանի և Օկսի Ավդալյանի՝ «ԱԼՄ»-ում փայլելու և «ադամանդ» ճանաչվելու, Տաթևիկ Ադումյանի՝ ամուսնու կողմից ստացած շքեղ մեքենայի, Բեն Ավետիսյանի կնոջ ցուցամոլության, Լիկա Սալմանյանի մասնակցությամբ վթարի մանրամասների մասին (տեսանյութ)

  • Feb 26, 2022

Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը:

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ փետրվարի 20-ին ավտովթար է տեղի ունեցել դերասանուհի Լիկա Սալմանյանի մասնակցությամբ:

Դերասանուհին ինստագրամյան սթորի է հրապարակել, որում նշել է, որ իր հետ ամեն բան լավ է: Նա եւս մեկ անգամ շեշտել է, որ գլխի հարվածում ստացած վնասվածքից բացի այլ վնասվածք չի ստացել:

Նա նաեւ կրկին նշել է, որ իր մեքենայում երեխա չի եղել:

«Դանդաղ վարեք եւ մի վտանգեք Ձեր եւ ուրիշների կյանքերը»,-ամփոփել է Լիկան:

Հիշեցնենք, որ երեկ Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած վթարից հետո Լիկան Starnews-ին բացառիկ մանրամասներ էր ներկայացրել:

«Ավտովթարը տեղի է ունեցել ոչ իմ մեղավորությամբ:

Անցորդին զիջելու համար կանգնել էի անցումի մոտ: Մեկ այլ մեքենան եկել եւ հարվածել է մեքենայիս:

Մեր մեքենան հարվածից մի քանի մետր այն կողմ է գնացել»,-ասել էր Լիկան:

Լիկան նաեւ հավելել էր, որ մյուս մեքենայի վարորդը եւ մեքենայում գտնվող երեխան հոսպիտալացվել են:

Շաբաթվա ամենաքննարկված իրադարձություններից մեկն էլ երգչուհի Օկսի Ավդալյանի մասնակցությունն էր ԱԼՄ հեռուստաընկերության երաժշտական հաղորդմանը:

Նա դրա շրջանակներում դարձել էր «ադամանդ»:

Պարզվում է, որ ԱԼՄ-ում փայլել էր նաև դերասան, երգիչ Գոռ Եփրեմյանը:

Վերջերս ԱՄՆ տեղափոխված դիմահարդար Դիանա Տոնոյանը, ով դերասան Բեն Ավետիսյանի կինն է, ցույց  է տվել ամուսնու նոր մեքենան:

Դրան կից Դիանան գրել է. «Շնորհավոր, սերս: Անփորձանք քշես»:

Թերևս, Դիանան աչքի է ընկել ցուցամոլությամբ:

Հավելենք, որ ինչպես հաճախ է լինում, Բենը նախքան մեկնելը պնդում էր, որ մի քանի ամիս անց վերադառնալու է:

Սակայն դերասանը ոչ միայն չվերադարձավ, այլեւ ամիսներ անց այնտեղ տեղափոխեց նաեւ կնոջը:

Այս շաբաթ շքեղ մեքենա էր նվեր ստացել նաև Տաթևիկ Ադումյանը:

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ օրերս դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նշել էր իր 30-ամյակը:

Նա այդ առիթով լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր հետեւյալը.

«Ես ընդամենը 18 տարեկան եմ, ով 12 տարվա կյանքի փորձ ունի:
Եվ այդ փորձի շնորհիվ մի բանում հաստատ համոզվել եմ. կարևորը կյանքում եղած տարիները չեն, այլ՝ տարիներում եղած կյանքը»:

Տաթեւիկը ծննդյան օրը նշել էր ընկերների ու ընտանիքի անդամների հետ։

Երեկոյի ավարտին նրա ամուսինն իրեն անակնկալ էր արել՝ շքեղ մեքենա նվիրելով:

Starnews-ը մաղթում է Ձեզ հիանալի հանգստյան օրեր և առաջարկում են գալիք շաբաթ հետևել աստղային նորություններին հենց մեր շնորհիվ:

 

 

 

 

 

Մեկնաբանություն

Որոնում