Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ դերասանուհի Մարիամ Ադամյանն ու դերասան Միկա Ղափլանյանն ամուսնացել են։
Նրանք հարսանեկան խնջույք էին կազմակերպել:
Երեկոյի ավարտին՝ տորթը կտրելու ժամանակ, դերասանուհին չի կարողացել զսպել հուզմունքը՝ սկսելով արտասվել:
Հավելենք, որ դերասաններին սկսել էին սիրավեպ վերագրել«Էլենի օրագիրը» սերիալից հետո:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նրանք նշանադրվել էին, չնայած դրան՝ չէին խոսում իրենց անձնական կյանքի մասին: