Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ դերասանուհի Մարիամ Ադամյանն ու դերասան Միկա Ղափլանյանն ամուսնացել են։
Նրանք հարսանեկան խնջույք էին կազմակերպել՝ հրավիրելով իրենց մտերիմ ընկերներին:
Ներկաների թվում էր նաև դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն:
Վերջինս երեկ նշում էր իր 27-ամյակը: Նորապսակները նրա համար անակնկալ էին պատրաստել՝ տորթի տեսքով:
Դատելով Դիանայի արձագանքից՝ նա իսկապես չէր սպասում, որ երեկոյի ընթացքում ինքն էլ է տորթ փչելու: