Սկանդալային Լիլի Մորտոն հարցազրույցներում նշել է, որ իր ամուսինը դեմ է իր համարձակ կերպարին (Tert.am.life Liferoom)
Նա վստահեցնում է, որ հանուն սիրելիի ոճային փոփոխություն է կատարել, քանի որ վերջինս դեմ էր իր բեմական համարձակ կերպարին:
Լիլիի խոսքով՝ հիմա իրենք ավանդական ընտանիք են: Լիլին նաև նշում է, որ ամուսնու երեխաներին ընդունում է որպես հարազատ երեխաների:
Լավ, Լիլի ջան, եթե ամուսինդ այդքան խանդոտ է, ապա ինչպե՞ս է հանդուրժում, որ Women’s club-ի՝ քո մասնակցությամբ կտորները շարունակեն այդքան գռեհիկ լինել:
Վերջին թողարկմանը Լիլին, իբրև թե, մանուկների համար նախատեսված հաղորդման հաղորդավարուհի էր: Ինչպես միշտ, նրա վերաբերյալ հումորներն էլ 18 + էին. օրինակ՝ նշում էին, որ Լիլիից հետո թաց անձեռոցիկ է հարկավոր կամ էլ արդեն լոգանքի կարիք կա:
Լավ, այս հումորները տանելի՞ են, իսկ Լիլիի հագուստը՝ ո՞չ, թե՞ այս հումորները շատ ավանդական են, և որևէ ձևով չեն անհնագստացնում Լիլի խանդոտ ամուսնուն: