Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ՝ փետրվարի 27-ին, դերասանուհի Մարիամ Ադամյանն ու դերասան Միկա Ղափլանյանն ամուսնացել են։
Զույգը նախ պսակադրվել էր, ապա հարսանեկան խնջույք էր կազմակերպել ռեստորաններից մեկում:
Երեկոյի ընթացքում Մարիամը հարսի պարով էր հանդես եկել, իսկ տորթ կտրելու արարողության ժամանակ չէր զսպել իր արցունքները:
Նորապսակները նաև շնորհավորել էին իրենց գործընկերուհի Դիանա Մալենկոյին, ով երեկ դարձել է 27 տարեկան:
Նրան շնորհավորել էին՝ անակնկալ տորթ մատուցելով:
Հավելենք, որ դերասաններին սկսել էին սիրավեպ վերագրել«Էլենի օրագիրը» սերիալից հետո:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նրանք նշանադրվել էին, չնայած դրան՝ չէին խոսում իրենց անձնական կյանքի մասին: