Սկանդալային Մագա Հարությունյանը երբեք չի թաքցրել, որ վիրահատել է քիթը:
Ի տարբերություն շատ հանրային դեմքերի՝ նա չի վախենում ցույց տալ, թե որքան է փոխել իր արտաքինը:
Մագան նույնիսկ տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է իր անձնագրի լուսանկարը:
Դրան կից նա գրել է հետեւյալը.«Երբ քեզ հարցնում են, թե ինչու ես փոխում անձնագիրդ, չէ՞ որ ժամկետի մեջ»:
Մագան տեսանյութում ավելացրել է նաեւ իր նոր լուսանկարները՝ համեմատությամ մեջ ցույց տալով, թե որքան է փոխվել:
Հավելենք, որ Մագան բավական հաճախ է փոխում իր ոճը՝ հատկապես փոփոխելով իր սանրվածքը: