Սիրում ու կարոտում եմ… Գեորգի Պողոսյանի մասին Լուիզա Ղամբարյանի եւ դստեր գրառումներն առանց արցունքների չեք կարող կարդալ (լուսանկար, տեսանյութ)

  • Mar 01, 2022

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանն ակտիվ չէ համացանցում:

Այս անգամ, սակայն նա սթորիներ է հրապարակել՝ շնորհավորելով հանգուցյալ ամուսնուն՝ հայտնի բժիշկ Գեորգի Պողոսյանին ծննդյան առիթով:

«Շնորհավոր, երկնային ծնունդդ»,-լուսանկարին կից գրել է Լուիզան:

Նա նաեւ հրապարակել է դստեր հուզիչ շնորհավորանքը:

«Շնորհավոր, իմ պահապան-հրեշատակ: Քո առաջին ծնունդն է, որ նշում ենք առանց քեզ: Սիրում ու կարոտում եմ քեզ ամեն օր: Սիրով քո՝ ընդմիշտ փոքր աղջիկ Գաբի»:

Հավելենք, որ Գեորգի Պողոսյանը մահացել է նախորդ տարի 74 տարեկան հասակում կորոնավիրուսից առաջացած բարդությունների հետևանքով:

Մեկնաբանություն

Որոնում