Ամենածանր եթերը, հորս հիվանդության մասին իմացել էինք սեպտեմբերին… Մանե Գրիգորյանը հոր մահից հետո առաջին անգամ վերադարձել է եթեր. նա արտասվել է եթերում (տեսանյութ)

  • Mar 01, 2022

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը հոր՝ Արթուր Գրիգորյանի կորստից հետո առաջին անգամ վերադարձել է եթեր: Նա ուղիղ եթերում շնորհակալություն է հայտնել բոլորին, ապա նշել է, որ հայրն իր ուժը, սակայն նաև թուլությունն էր:

Մանեն խոստովանել է, որ հոր հիվանդության մասին իմացել են նախորդ տարի՝ սեպտեմբերին: Ըստ Մանեի՝ շատ ծանր շրջան էր, չնայած՝ փորձում էր հոր մոտ ցույց չտալ իր տխրությունը: Մանեի խոսքով՝ հայրը միշտ հետևում էր իր եթերներին, ավելին՝  հիվանդության բացահայտումից հետո մեկ անգամ ասել էր իրեն, որ աչքերը եթերում տխուր էին: Արթուր Գրիգորյանն ասել էր Մանեին, որ հեռավոր գյուղում իրեն դիտողները չպետք է զգան իր վատ տրամադրությունը:

Մանեն եթերում խոստացել է միշտ լինել ուժեղ, չնայած, որ իրեն առանց հոր շատ դժվար է:

«Խոստանում եմ լինել պրոֆեսիոնալ, կանեմ ամեն ինչ, որ իմ թուլությունն էլ երբեք չփոխի հեռուստադիտողի տրամադրությունը: Շնորհակալ եմ, հպարտ եմ ու սիրում եմ անսահման»:

Հաղորդավարուհին այսօրվա թողարկմանը կից գրել է, որ իր ամենածանր եթերն էր:

Մեկնաբանություն

Որոնում