Սյուզի Մելիքյանը վերջին տարիներին պասիվ է որպես երգչուհի:
Տպավորություն է, որ երգը նրա համար դարձել է պարզապես սիրելի զբաղմունք:
Նա հազվադեպ է նոր երգեր թողարկում, հարցազրույցներով էլ հանդես չի գալիս:
Սյուզին վերջին տարիներին հանդես էր գալիս նաեւ որպես դիմահարդար:
Նա ամուսնալուծությունից հետո բավական փակ է պահում իր անձնական կյանքը:
Միայն ժամանակ առ ժամանակ ակնարկում է, որ սիրելի ունի, սակայն ոչինչ չի հաստատում:
Օրերս երգչուհին սեր է խոստովանել, սակայն ոչ տղամարդու ուղղված :
Նա լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.
«Իմ սերը միշտ ապրել եւ ապրելու է միայն երաժշտության մեջ»: