Երեկ՝ մարտի 1-ին, կայացել է ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա․․․» ֆիլմի պրեմիերան:
«Գարուն ա․․․»-ն ֆիլմ է պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով։
Ֆիլմի պրեմիերային ներկա էին շատ հանրային դեմքեր, նրանց թվում էր՝ սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը:
Նշենք, որ նա պրեմիերային ներկայացել էր դերասան Կարեն Ասլանյանի ուղեկցությամբ:
Հավելենք, որ նրանք բավական մտերիմ են, հաճախ են միասին անցկացնում իրենց ժամանցը՝ պարբերաբար համատեղ սթորիներ անելով: