Օրերս Եվա Բաղդասարյանը նկարահանման հրապարակից սթորի էր հրապարակել, որում ցույց էր տվել, թե ինչպես են իրենք թիմով ընդմիջում անում:
Դերասանուհին ցույց էր տվել, որ իրենք խորոված են ուտում: Եվան այնքան էր ոգևորվել, որ անդադար նշում էր, որ իրենց ընդմիջումը ընտիր է անցնում:
Տպավորություն է, որ դերասանուհին երկար ժամանակ խորոված չէր կերել, որ անգամ մոռացել էր դրա համը:
Չնայած նա ոչ միայն խորովածի համն էր մոռացել, այլև էթիկայի կանոնները՝ ուտում էր ճպճպացնելով:
Առհասարակ, մեր աչքից չի վրիպում, որ մեր հանրային դեմքերը սիրում են սնվելով սթորիներ հրապարակել՝ տպավորություն թողնելով, որ այդպես իրենք շատ բնական են իրենց հետևորդների հետ: