Նախկինում դերասանուհի, ներկայումս գործարար, բլոգեր Աստղիկ Ալավերդյանն օրերս զայրացել էր:
Նա սթորի էր հրապարակել՝ պատմելով, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել իր և տաքսու վարորդի միջև:
Աստղիկի խոսքով՝ ինքը կայանել էր ոչ թույլատրելի վայրում, որպեսզի կարողանար երեխային բերել մանկապարտեզից: Ըստ նրա՝ փողոցի այդ հատվածում հաճախ են նման բան անում, սակայն դա խիստ զայրացրել էր տաքսու վարորդին:
Աստղիկի խոսքով՝ վարորդը բղավում էր իր վրա, ինչը նման իրավիճակում անթույլատրելի էր:
«Գոռում էր մեքենայի միջից, այն դեպքում, որ պետք է ընդամենը սպասեր 5 րոպե: Չէր կարողանում համբերել, ավելի էր բորբոքվում: Ե՞րբ կսովորենք միմյանց հարգել, էս ի՞նչ վիճակ է մեր ազգի մոտ, բոլորն իրար ատում են, ուր ենք հասնելու այսպես»: