Դերասանուհի Աննա Հարությունյանը դերասան Դավիթ Աֆրիկյանի հետ ջերմ լուսանկար է հրապարակել, որում պաղպաղակ են ուտում:
Դրան կից նա գրել է հետևյալը.
«Աչքի լույսի պես պահեք Ձեր ընկերներին»:
Աննան չի մեկնաբանել, թե ինչն է իրենց միացնում:
Հավելենք, որ Աննան չի սիրում խոսել իր անձնական կյանքի մասին: Նա այդ թեմայի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տալիս:
Հիշեցնենք, որ արդեն տարիներ է, ինչ համացանցում քննարկում են Աննա Հարությունյանի և Միքայել Պողոսյանի հավանական սիրավեպը: Այս առիթով Աննան ոչինչ չի մեկնաբանում, սակայն նրան և Միքայել Պողոսյանին հաճախ կարելի է տեսնել միասին:
Հավելենք, որ վերջերս Աննան Միքայել Պողոսյանի հետ համատեղ աշխատանքով է հանդես եկել: