Պարուհի, բլոգեր Սոֆի Դևոյանն ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան էր կազմակերպել:
Հետևորդներից մեկը նշել է, որ Սոֆիի աչքերը տխուր են: Պարուհին պատասխանել է, որ տխուր չէ, պարզապես վերջին ամիսներին մտազբաղ է:
Առհասարակ, Սոֆին վերջին շրջանում հաճախ է խոսում այն մասին, որ իրեն դժվար է տրվում սիրելիից հեռու լինելը:
Նրա խոսքով՝ տարբեր ապրումներ է ունենում:
Հավելենք, որ ամիսներ առաջ Սոֆին մեկնել էր ԱՄՆ, որտեղ էլ բնակվում է նրա սիրելին:
Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ նրանց միջև 17 տարվա տարիքային տարբերություն կա: Սոֆին չի հերքում, որ սիրելիին իրենից շատ մեծ է, սակայն չի նշում, թե որքան: