Միայն թե տեսնեք՝ ինչ շքեղ անակնկալ է արել Մենչի դստեր սիրելին նրա ծննդյան առթիվ (տեսանյութ)

  • Jul 24, 2021

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ օրերս  պրոդյուսեր, դերասան, շոումեն Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դստեր՝ Էլինայի 18-ամյակն էր:

Երիտասարդ դիզայներ Էլինան այդ առիթով մեծ խնջույք էր կազմակերպել, որին, իհարկե, ներկա էր նաև նրա սիրելին:

Վերջինս Էլինային հաճախ է անակնկալներ անում և շքեղ ծաղկեփնջեր նվիրում, իսկ սիրելիի ծննդյան առիթով նա մեծ անակնկալ էր պատրաստել:

Հավելենք, որ դստեր սիրելիի մասին Մենչը վերջերս հարցազրույցներից մեկում նշել էր, որ բավական դժվար է համակերպվել Էլինայի՝ ընտրյալ ունենալու մտքի հետ, ավելին՝ 4 օր չի քնել:

Մենչը հերքել է այն խոսակցությունները, որոնց համաձայն՝ դստեր սիրելին մեծահարուստի որդի է:

Մենչը նշել է, որ երբեմն քննարկում են իբրեւ թե Էլինան տվյալ երիտասարդի հետ է շփվում հանուն ԱՄՆ-ի քաղաքացիության, սակայն դա ըստ Մենչի՝ անհեթեթություն է:

Մեկնաբանություն

Որոնում