Մնաց 9 երեխա ունենամ… Հղիությունը հայտնելուց հետո Սիրուշոն նոր գրառում է արել (լուսանկար, տեսանյութ)

  • Mar 04, 2022

Սիրուշոն ինստագրամյան սթորիում հրապարակել է  հատված իր «Արմատ» հաղորդումից:

Դրա շրջանակներում նա ներկայացնում էր, թե ինչպես էին անցնում իր հյուրախաղերը, ինչ հանդիպումներ էր ունենում հայ համայնքի տարբեր ներկայացուցիչների հետ:

Հաղորդման թողարկումներից մեկի ժամանակ մի կին Սիրուշոյին հորդորել էր, որ 12 երեխա ունենա:

Սիրուշոն հրապարակել է  հաղորդման տվյալ հատվածը՝ դրան կից հումորային գրառում անելով.

«Տիկին Կանաչյան, մնաց 9-ը»:

Հավելենք, որ երեկ Սիրուշոն տեսանյութ հրապարակելով՝ խոսել է իր հղիության մասին:

Նա ցույց է տվել կլորացած փորիկը:

Հավելենք, որ Սիրուշոյի հղիության լուրերի  մասին Starnews-ը գրել էր դեռ դեկտեմբերին:

Այդ շրջանում Սիրուշոն, սակայն հակառակը փաստող լուսանկարներ էր հրապարակում:

Հիշեցնենք, որ Սիրուշոն եւ Լեւոն Քոչարյանը 2 որդի ունեն:

Մեկնաբանություն

Որոնում