Դերասան, երգիչ Գեւորգ Մկրտչյանը, կարծես թե, իսկապես սիրահարված է:
Նա օրերս ներակայացրել էի նոր՝ «Տուր ինձ տոմս» տեսահոլովակը, որում նկարահանվել է Քրիստինա անունով մի աղջիկ:
Գեւորգը պարբերաբար նրա մասնակցությամբ սթորիներ եւ հրապարակումներ է անում՝ ցուցադրելով, որ իրենց միայն գործնական հարաբերությունները չէ, որ կապում են:
Գեւորգը պաշտոնապես ոչինչ չի հաստատում, սակայն նրա հրապարակած տեսանյութերը, որոնցում համբուրում է Քրիստինային, ավելի քան խոսուն են:
Հավելենք, որ Գեւորգի նախկին սիրելին դերասանուհի Իրինա Այվազյանն էր, ում հետ նրանք մինչ օրս մտերիմ են:
Չնայած դրան՝ Գեւորգը խոստովանում է, որ իր համար ծանր էր իմանալը, որ Իրինան նոր սիրելի ունի: