Մարինկա Խաչատրյանը բաժանումից հետո նոր սիրելի ունի՞. ո՞ւմ կողմից են շքեղ ծաղիկները (լուսանկար, տեսանյութ)

  • Mar 05, 2022

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը  շքեղ ծաղկեփնջով լուսանկար է հրապարակել:

Դրան կից նա միայն գրել է հետեւյալը. «Գարնան շունչը»:

Մարինկան որեւէ ձեւով չի մանրամասնել, թե ծաղիկներն ում կողմից էին:

Նշենք, որ ավելի վաղ Սիրահարների օրվա առիթով Մարինկան ցույց էր տվել, որ ծաղիկներ է ստացել, սակայն ակնարկել էր, որ չգիտի, թե ով է անակնկալի հեղինակը:

Հիշեցնենք, որ Մարինկա Խաչատրյանը նախկինում նշանադրված է եղել:

Բաժանումից հետո Մարինկան բավական փակ է պահում իր անձնական կյանքը:

Դերասանուհու և նրա ընտրյալի բաժանումը շատերի համար էր անսպասելի:

Մարինկան այս թեմայով չի սիրում մեկնաբանություններ անել, հարցազրույցներից էլ խուսափում է: Բաժանումն էլ բավական լուռ էր. մեկ օր պարզապես հեռացրել էր սիրելիի հետ համատեղ բոլոր լուսանկարները:

Հավելենք, որ Մարինկայի նախկին սիրելին՝ Հրաչը, նույնպես ակտիվ է համացանցում:

Բաժանումից հետո նա իր տխուր հոգեվիճակի մասին փաստող սթորիներ էր հրապարակում:

 

Մեկնաբանություն

Որոնում