Starnews-ն այս անգամ ներկայացնում է հայկական սերիալներում առկա համբույրի տեսարանները:
Նշենք, որ ոչ վաղ անցյալում համբույրի տեսարաններից խուսափում էին գրեթե բոլոր դերասանուհիները, իսկ նրանք, ովքեր կոտրում էին կարծրատիպը, համարվում էին համարձակ:
Որոշ ժամանակ անց արդեն դերասանուհիները բաժանվել էին երկու խմբի՝ համբուրվողների եւ դա բացառողների: Նրանք հաճախ էին միմյանց մեղադրում, իսկ համբուրվող դերասանուհիները «չհամբուրվողներին» ոչ պրոֆեսիոնալ էին համարում:
Այսօր համբույի տեսարաններ հաճախ կարող ենք հանդիպել նաեւ սերիալներում:
Ստորեւ ներկայացնում ենք հայկական սերիալների համարձակներին:
Ռոմելա Սարգսյան եւ Գեւորգ Գրիգորյան
Ներկայումս Ռոմելա Սարգյսանը նկարահանվում է «Ամեն տարի գարնանը» սերիալում, որում առկա են համբույրի կրքոտ տեսարաններ Ռոմելայի և Գևորգ Գրիգորյանի միջև:
Համբույրի տեսարանը դիտել՝ 21:15-ից:
Հավելենք, որ Ռոմելան վերջերս խոստովանել է, որ ամուսնացած է արդեն երկու տարի: Դերասանուհին պատմել է, որ իր ապագա ամուսնուն հանդիպել է ուսանողական տարիներին:
Չնայած դրան՝ Ռոմելան թաքցնում է ամուսնուն և չի խոստովանում, թե ով է նա:
Նշենք, որ Starnews-ի տեղեկություններով՝ Ռոմելայի ամուսինը դերասան Աշոտ Պողոսյանն է:
Ի դեպ, վերջինս, կարծես թե, դեմ չէ, որ կինը սերիալում համբուրվի:
Համբույրի տեսարանը դիտել՝ 03:12-ից:
Մերի Հակոբյան եւ Թելման Խաչատրյան
Մերի Հակոբյանը միշտ էլ աչքի է ընկել իր համարձակությամբ: Նա համբույրի տեսարաններից չի հրաժարվել:
Մոսկվայում երկու տարի կրթություն ստանալուց հետո դերասանուհին վերադարձել է հայրենիք:
Առաջին նախագիծը, որում հանդես եկավ Մերին «Մեր թաղի տղերքը» սերիալն էր, որում կրքոտ համբուրվում էր դերասան Թելման Խաչատրյանի հետ:
Մագա Հարությունյան եւ Սիսիան Սեփանյան
Բլոգեր Մագա Հարությունյանը ամենասկանդալային հանրային դեմքերից մեկն է:
Նա մասնագիտությամբ դերասանուհի. բազմիցս է նշել, որ պետք չէ դերասանին նույնականացնել իր կերտած կերպարների հետ:
Մագան նկարահանվում է «Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալում, որտեղ կրքոտ համբուրվել է դերասան Սիսիան Սեփանյանի հետը:
Համբույրի տեսարան դիտել՝ 14:20 րոպեից:
Լուիզա Մելքոնյան եւ Անդրանիկ Հակոբյան
Լուիզա Մելքոնյանի համար սերիալներում համբուրվելը նորություն չէ:
Նա մասնագիտությամբ դերասանուհի է, նման տեսարաններն էլ որպես աշխատանքի մի մաս է դիտարկում:
Ներկայումս նկարահանվում է «Երդում» սերիալում, որտեղ համբուրվում է Անդրանիկ Հակոբյանի հետ:
Համբույրի տեսարանը դիտել՝ 13:20-ից: