Դերասան, երգիչ Գևորգ Մկրտչյանը գրեթե ամեն օր իր նոր տեսահոլովակի հերոսուհու՝ Քրիստինայի հետ հրապարակումներ է անում:
Գևորգն ամեն ձևով փորձում է ցույց տալ, որ իրեն և Քրիստինային միացնում են ոչ միայն գործնական հարաբերությունները:
Посмотреть эту публикацию в Instagram
Դժվար է ասել՝ սա նոր երգի PR-ի մի մա՞սն է, թե՞ իսկապես Գևորգը սիրահարված է:
Ամեն դեպքում Գևորգի էջում այս շրջանում ռոմանտիկ տրամադրություն է: Նա ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ սիրահարված է, իբրև թե, պատահաբար համբուրում է Քրիստինային:
Օրերս էլ հումորային տեսանյութ էր հրապարակել, որում Քրիստինային ագռավ էր անվանել, երբ վերջինս սկսել էր երգել:
Նշենք, որ Գևորգը պաշտոնապես ոչինչ չի մեկնաբանում:
Ի դեպ, երբ Գևորգը սիրավեպ ուներ Իրինա Այվազյանի հետ, նրանց կրկին մեղադրում էին, որ այն կեղծ է:
Չնայած դրան՝ Գևորգը վստահեցնում է, որ իրենք իսկապես սիրում էին միմյանց, այսօր էլ շփվում են: Երգիչը նաև խոստովանում է, որ բավական ծանր էր տարել, երբ Իրինան հայտնել էր, որ սիրելի ունի (Look & Face)
Գևորգի խոսքով՝ սկզբում կարծել էր, որ Իրինան կատակում է: Ի դեպ, բաժանումից հետո նրանք զուգերգով էին հանդես եկել, ինչը նույնպես արժանացել էր քննադատության, քանի որ շատերը նրանց մեղադրել էին կեղծ սիրավեպի ունենալու և դրա շնորհիվ ավելի մասսայական դառնալու մեջ: