Մարիամ Ադամյանը ներկայացրել, թե ամուսնությունից հետո ինչպես է սկսվում իր առավոտը (լուսանկար, տեսանյութ)

  • Mar 05, 2022

Դերասանուհի Մարիամ Ադամյանն իստագրամյան սթորի է հրապարակել, որում ներկայացրել է, թե ինչպես է սկսվում իր առավոտը:

Հիշեցնենք, որ Starnews-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ  փետրվարի 27-ին  Մարիամ Ադամյանն ու դերասան Միկա Ղափլանյանն ամուսնացել են։

Զույգը նախ պսակադրվել էր, ապա հարսանեկան խնջույք էր կազմակերպել ռեստորաններից մեկում:

Երեկոյի ընթացքում Մարիամը հարսի պարով էր հանդես եկել, իսկ տորթ կտրելու արարողության ժամանակ չէր զսպել իր արցունքները:

Հավելենք, որ նորապսակները երեկոյի ընթացքում նաև շնորհավորել էին իրենց գործընկերուհի Դիանա Մալենկոյին, ում ծնունդն էր: Հաղորդավարուհի, դերասանուհին դարձել է 27 տարեկան:

Նրան շնորհավորել էին՝ անակնկալ տորթ մատուցելով:

Հավելենք, որ դերասաններին սկսել էին սիրավեպ վերագրել«Էլենի օրագիրը» սերիալից հետո:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նրանք նշանադրվել էին, չնայած դրան՝ չէին խոսում իրենց անձնական կյանքի մասին:

 

 

Մեկնաբանություն

Որոնում