Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը:
Այս շաբաթ հաղորդավար Հրաչ Մուրադյանը հայտնել է առողջական խնդիրների մասին:
Նա ինստագրամյան էջում սթորիներ է հրապարակել, որոնցից կարելի է ենթադրել, որ հայտնվել է հիվանդանոցում:
Լուսանկարներին մեկին կից նա գրել է. «Ծերանալու ճանապարհին»:
Իսկ մյուս լուսանկարին կից ավելացրել է հետևյալ մեկնաբանությունը.
«35-ից հետո սկսում են առողջական խնդիրները»:
Զիրոյանին և սկանդալային մոդել Լյուսի Հայրապետյանին վերջին շրջանում հաճախ կարելի է միասին տեսնել: Նրանք համատեղ նախագծով են հանդես գալիս:
Տպավորություն է, որ նրանց հարաբերությունները միայն գործնական չեն: Զիրոյանը ժամանակ առ ժամանակ մեկնաբանում է Լյուսիի կրքոտ լուսանկարները:
Օրերս էլ սթորի էր հրապարակել, որում համբուրում է Լյուսիին, ապա գանգատվում, որ վերջինս «մեռնի» էլ, բայց չի համբուրի իրեն:
Լյուսին, իհարկե, համբուրում է Զիրոյանին:
Նշենք, որ արդեն շշուկներ են պտտվում, որ նրանք սիրային հարաբերություններ ունեն:
Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը հոր՝ Արթուր Գրիգորյանի կորստից հետո այս շաբաթ առաջին անգամ վերադարձել է եթեր: Նա ուղիղ եթերում շնորհակալություն է հայտնել բոլորին, ապա նշել է, որ հայրն իր ուժը, սակայն նաև թուլությունն էր:
Մանեն խոստովանել է, որ հոր հիվանդության մասին իմացել են նախորդ տարի՝ սեպտեմբերին: Ըստ Մանեի՝ շատ ծանր շրջան էր, չնայած՝ փորձում էր հոր մոտ ցույց չտալ իր տխրությունը: Մանեի խոսքով՝ հայրը միշտ հետևում էր իր եթերներին, ավելին՝ հիվանդության բացահայտումից հետո մեկ անգամ ասել էր իրեն, որ աչքերը եթերում տխուր էին: Արթուր Գրիգորյանն ասել էր Մանեին, որ հեռավոր գյուղում իրեն դիտողները չպետք է զգան իր վատ տրամադրությունը:
Մանեն եթերում խոստացել է միշտ լինել ուժեղ, չնայած, որ իրեն առանց հոր շատ դժվար է:
«Խոստանում եմ լինել պրոֆեսիոնալ, կանեմ ամեն ինչ, որ իմ թուլությունն էլ երբեք չփոխի հեռուստադիտողի տրամադրությունը: Շնորհակալ եմ, հպարտ եմ ու սիրում եմ անսահման»:
Հաղորդավարուհին թողարկմանը կից սթորիում գրել է, որ իր ամենածանր եթերն էր:
Երգիչ Էրիկ Կարապետյանն ու նրա նախկին սիրելին՝ Սվետլանա Իշխանյանը, կարծես թե, կրկին միասին են: Նրանք ինստագրամյան իրենց էջերում լուսանկարներ են հրապարակել՝ ցույց տալով իրենց հանգիստը:
Երկուսն էլ հանգստանում են Դուբայում, ավելին՝ լուսանկարներն արված են նույն վայրում:
Հավելենք նաև, որ զույգի՝ կրկին միասին լինելու լուրերը թեժացան երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքից հետո:
Չնայած նրան, որ նրանք ամեն կերպ փորձում էին այնպես անել, որ համատեղ հոլովակներ չհրապարակվեն, բայց ինստագրամումպարային հոլովակ հայտնվեց, որտեղ նրանք միասին պարում էին:
Երգչուհի Սիրուշոն էլ այս շաբաթ հայտնեց, որ պատրաստվում է 3-րդ անգամ մայրանալուն:
Նա տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով կլորացած փորը:
Նա դրան կից միայն հեշթեգ է ավելացրել՝ գրելով հետևյալը. «3»:
Նշենք, որ դեռ դեկտեմբերին Starnews-ը գրել էր Սիրուշոյի հղիության լուրերի մասին:
Երգչուհին հակառակը փաստող լուսանկարներ էր հրապարակում:
Հավելենք, որ Սիրուշոն եւ Լեւոն Քոչարյանը երկու որդի ունեն: