Exclusive. հայտնի է Սիրուշոյի երեխայի սեռը (լուսանկար, տեսանյութ)

  • Mar 07, 2022

Սիրուշոն բացահայտել է իր երեխայի սեռը: Նա և Լևոն Քոչարյանը դուստր են ունենալու:

Նա տեսանյութ է հրապարակել՝ բացահայտելով երեխայի սեռը:

Հավելենք, որ օրեր առաջ Սիրուշոն բացահայտել էր, որ հղի է: Նա տեսանյութ էր հրապարակել՝ ցույց տալով իր կլորացած փորիկը:

Նա դրան կից միայն հեշթեգ էր ավելացրել՝ գրելով հետևյալը. «3»:

Տվյալ տեսանյութը սթորիում հրապարակել էր նաև երգչուհու ամուսինը՝ Լևոն Քոչարյանը:

Նա պարզապես դրան էմոջիներ էր ավելացրել:


Հավելենք, որ Սիրուշոյի հղիության լուրերի  մասին Starnews-ը գրել էր դեռ դեկտեմբերին:

Այդ շրջանում Սիրուշոն, սակայն հակառակը փաստող լուսանկարներ էր հրապարակում:

Հիշեցնենք, որ Սիրուշոն եւ Լեւոն Քոչարյանը 2 որդի ունեն:

Սիրուշոն օրերս նաև տեսանյութ է հրապարակել, որում որդիներին հայտնում են, որ շուտով երեխա են ունենալու:

 

Մեկնաբանություն

Որոնում