Հրաչ Մուրադյանը հուզիչ ձեւով շնորհավորել է մորը. ինչո՞ւ է նա անտեսել կնոջը (լուսանկար, տեսանյութ)

  • Mar 09, 2022

Հաղորդավար Հրաչ Մուրադյանը մայրիկի հետ ջերմ լուսանկար է հրապարակել:

Դրան կից հաղորդավարը շնորհավորել է նրան Կանանց միջազգային տոնի առիթով:

Լուսանկարին կից գրել է հետեւյալը.

«Մամ ջան, քեզ հասկացա,  երբ ես էլ ծնող դարձա: Որքան շուտ ես հասկանում մորդ, այնքան շատ են մամայիդ անսահման սիրելու օրերդ…

Մամ ջան, դու միակ մարդն ես, ով ինձ հարցնում է .-«Հաց կերել ե՞ս», ու դա ինձ չի զայրացնում…

Մամ ջան, ինձ սովորեցրիր քո տեղը կնոջս ու աղջկաս հետ կիսեմ…
Մամ ջան, տոնդ շնորհավոր…

Շնորհավոր մարտի 8»:

Հավելենք, որ Հրաչի հայրը մահացել է 2014-ին:

Հոր կորստի մասին հաղորդավարը երկար ժամանակ չէր սիրում խոսել՝ նշելով, որ վերքը թարմ է:

Ի դեպ, Հրաչը Մարտի 8-ի առիթով հրապարակավ շնորհավորել էր միայն մորը:

Կնոջը՝ Անաշեհ Խոդավերդիին, նա սոցիալական ցանցերում նախընտրել էր չշնորհավորել:

Նշենք, որ Հրաչի կինը եւ դուստրը բնակվում եմ ԱՄՆ-ում, որտեղ էլ Հրաչը հաճախ մեկնում է:

 

 

 

Մեկնաբանություն

Որոնում