Հայկոյի եւ Անահիտ Սիմոնյանի որդին՝ Արմանը, հուզիչ լուսանկար է հրապարակել մայրիկի հետ:
Լուսանկարին կից Արմանը գրել է հետեւյալը.
«Շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա առիթով, իմ մայրիկ»:
Հավելենք, որ ըստ Starnews-ի ունեցած տեղեկությունների՝ Անահիտ Սիմոնյանը Հայկոյի մահից հետո իր ամբողջ ժամանակն անցկացնում է որդու հետ:
Անահիտը բազմիցս խոսել է այն մասին, որ որդին եւ Հայկոն շատ կապված էին:
Նա նաեւ խոսել է, որ առանց Հայկոյի իրեն դժվար է Արմանի դաստիարակության հարցում:
«Շատ դժվար է…Արմանը դեռահասության անցումային տարիքում է: Եվ նրան, եւ ինձ երբեմն շատ դժվար է: Տրամադրության տատանումներ, պոռթկումներ, կամակորություններ եւ այլ նմանատիպ բաներ են լինում:
Տղամարդու՝ հոր թիկունքի, ուշադրության, խորհրդի մեծ պակաս կա…Երբեմն արցունքներ են լինում, բայց հաշվի առնելով, թե որքան մեծ ցավ է նա ապրել՝ փորձում եմ լինել հասկացող մայր…
Հետագայում ավելի բարդ է լինելու, բայց Աստված մեզ պահապան»,-գրել էր Անահիտն ինստագրամյան հարց ու պատասխանի ժամանակ: