Առաջնեկի ծննդից 13 տարի անց Արմուշն ու կինը սպասում են իրենց երրորդ երեխային (լուսանկար)

  • Mar 09, 2022

ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասան Արմուշն ու կինը՝ Լուսինեն, սպասում են իրենց երրորդ երեխային։

 

Այս մասին գրում է Tert.am.life-ը:

45-ամյա դերասանը կատակեց, որ իրենք վեցուկես տարին մեկ երեխա են ունենում, մյուս բալիկին կունենան, երբ կդառնա 51 տարեկան:

Զույգն արդեն պարզել է երեխայի սեռը: 2 տղայի ծնողներն այս անգամ աղջիկ են ունենալու ու անսահման երջանիկ են: «Միշտ երազել ենք աղջիկ ունենալու մասին։ Ոչ իմ, ոչ էլ Lուսինեի կողմում աղջիկ երեխա չկա։ Միշտ տղաներ են ծնվում։ Ես արդեն համակերպվել էի, որ մեր երրորդ երեխան էլ է տղա լինելու, երբ իմացա, որ աղջիկ է, շատ երջանկացա։ Պատկերացրեք՝ ինչպես ենք սիրելու իրեն, երկուսիս ցեղում էլ առաջին աղջիկն է։ Նոր շրջան է սկսվում»,- ոգևորությամբ ասել է դերասանը։

Արմուշի խոսքով՝ զգացողությունները շատ խառն են ու անսովոր։ Հասկանում է՝ տղաների  հայր լինելը մի բան է, աղջկանը՝ այլ։ «Հիմա մտածում ենք՝ ինչպես է լինելու։ Հասկանում ենք, որ աղջիկ երեխայի հետ ամեն բան փոխվում է վարվելակերպը, իր հետ շփման ձևը, մոտեցումը, նույնիսկ խոսակցական ձևը։ Ես տղաների հետ ավելի խիստ եմ, տղաներին պետք է ավելի ձիգ պահես, որքան էլ ընկերական ես, ոչ միշտ ես զիջող լինում, իսկ աղջկա մոտոցումը շատ ավելի նուրբ է, խստություն, կոպտություն չկա»,- ասել է նա։

Տանը նոր անդամ ունենալու լուրերին մեծ ոգևորությամբ են ընդունել նաև Արմուշի և Լուսինեի որդիները, թեև սեռի հարցում տարբեր նախնտրություններ ունեին։ 13-ամյա Դանին ուզում էր կրկին եղբայր ունենալ, 6-ամյա Էդուարդն ուզում էր քույր ունենալ։

«Կրկին երեխա ունենալը մեզ համար մտածված որոշում էր։ Մեր երրորդ երեխայի ծննդի համար մեծ հաշվով պարտական ենք Դուդույին (Էդուարդին), այնքան էր ասում, որ ուզում է քույր ունենալ։ Անհամբեր սպասում է ծննդին, ամեն օր խոսում է քույրիկի հետ»,- ասել է Արմուշը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանություն

Որոնում