Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Բեն Ավետիսյանի կինը՝Դիանա Տոնոյանը, իսնտագրամյան ֆիլտրերի եւ ֆոտոշոփի սիրահար է, ինչի շնորհիվ էլ արհեստական տեսք է ստանում:
Վերջերս նա ցույց էր տվել դեմքն առանց դիմահարդարման, թեպետ ինստագրամյան ֆիլտրից չէր խուսափել:
Հավելենք, որ Դիանան դիմահարդար է, նրան հազվադեպ կարելի է տեսնել առանց դիմահարդարման:
Նա վերջերս է մեկնել ԱՄՆ, մինչ այդ այնտեղ էր հաստատվել նախ Բենը:
Ինչպես հաճախ է լինում, Բենը նախքան մեկնելը պնդում էր, որ մի քանի ամիս անց վերադառնալու է:
Սակայն դերասանը ոչ միայն չվերադարձավ, այլեւ ամիսներ անց այնտեղ տեղափոխեց նաեւ կնոջը:
Այս շրջանում զույգը չի մեկնաբանում, թե երբ է վերադառնալու հայրենիք: