Հրանտ Թոխատյանի անձնական ողբերգության մասին այսքան ժամանակ չեք իմացել (տեսանյութ)

  • Mar 10, 2022

Հրանտ Թոխատյանն օրերս «Կերպարից դուրս» հաղորդման հյուրն էր:

ՀՀ ժողովրդական արտիստը խոսել է այն մասին, որ փոքր տարիքում կորցրել էր մայրիկին:

«Մայրիկը քնքշություն է, հարազատություն է հիշողության մեջ: Երբ փոքր էի հենց մայրական քնքշության պակաս ունեի, բայց չեմ կարող ասել, որ հայրս սառը մարդ էր: Ինքն էլ էր շատ նուրբ վերաբերվում ինձ: Երբ ծնողներից մեկի հետ լավ հարաբերություն ես ունենում, մյուս ծնողիդ բացակայությունը մեղմացվում է»:

Հրանտ Թոխատյանի խոսքով՝ հենց հորն է պարտական այն ամենի համար, ինչ ինքն ունի կյանքում:

«Շատ երկար ժամանակ մենք երկուսով էինք, հայրս անում էր ամեն ինչ, որ ես այդ պակասը չզգայի: Փորձել էինք ընկերանալ եւ ապրել»,-նշել է նա:

Ըստ Թոխատյանի՝ հայրն իրեն սովորեցրել է տղամարդ լինել:

 

Մեկնաբանություն

Որոնում