Women’s club-ի տղաների հետ խնդիր ունեի. Անահիտ Կիրակոսյանը խոսել է ակումբից հեռանալու մասին (տեսանյութ)

  • Mar 11, 2022

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը Look  &  Face հաղորդման հյուրն էր:

Նա խոսել է Women’s club-ից հեռանալու մասին:

Անահիտի խոսքով՝ նա իրեն չէր կարողանում այնտեղ դրսևորել:

«Ես սկզբում գիտեի՝ մենք հումոր ենք անելու, սակայն այն, ինչ ստացվեց, ինձ էլ դուր չեկավ: Լինում են դեպքեր, երբ  հայտնվում ես մի վայրում, որտեղից չգիտես, թե ինչ սպասել: Ես ինձ հաշտ չէի զգում: Հասկացա, որ ավելորդ էի, ոչ ես ինչ-որ բան տալիս ակումբին, ոչ էլ ակումբը՝ ինձ:  Ըստ սցենարի՝ իմ դերն էլ գնալով քչանում էր, ես դարձել էի պարզապես Լիլիին սաստողը: Ես հասկացա, որ եթե չլինեմ, ապա ակումբը ոչինչ չի կորցնի, նույնն էլ իմ կյանքում:

Հիմա Women’s club-ն իր ձևաչափով ավելի շատ է ինձ դուրս գալիս: Ստեղծել էին ակումբում, որտեղ պետք է աղջիկները լինեին գլխավոր դերում, սակայն այնտեղ ավելի վառ կերպարներ էին Գրիգը, Պոնչը, իսկ աղջիկները միմյանց վիրավորում էին, գալիս էր տղամարդը և ամեն ինչ հարթվում էր:

Ես իմ մեջ ունեի խնդիր տղաների հետ, ասում էի՝ ինչո՞ւ, առաջին stand up-ովս էլ հենց աղջիկների շահերն էի ներկայացնում: Այն, որ հիմա աղջիկներն այնտեղ ավելի շատ են ղեկին, ինձ ավելի շատ է դուր գալիս»:

Մեկնաբանություն

Որոնում